Բարդի ձյունասպիտակ
Բարդի ձյունասպիտակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Ուռազգիներ (Salicaceae) |
Ցեղ | Բարդի (Populus) |
Տեսակ | Բարդի ձյունասպիտակ (P. nivea) |
Միջազգային անվանում | |
Populus nivea |
Բարդի ձյունասպիտակ (լատին․՝ Populus nivea), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառ է՝ մինչև 30-35 մ բարձրությամբ, 1,5-2 մ բնի տրամագծով և վրանաձև սաղարթով։ Արտաքին տեսքով շատ է նման սպիտակ բարդուն։ Երկարացած ընձյուղների տերևները 3-5 խոր թաթանման բլթակներ ունեն, ծածկված խիտ, սպիտակ աղվամազով։ Պահպանվում են մինչև ուշ աշուն։ Կարճացած ընձյուղների տերևները էլիպսաձև են, սակավաթիվ ատամնավոր։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Բալկանյան թերակղզում, Միջին Ասիայում Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Մեղրիում, նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1500 մ բարձրության վրա, գետահովիտներում, ջրատար առուների եզրերին, հզոր, խոնավ հողերում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակարգ դեկորատիվ տեսակ է, որն աչքի է ընկնում ձյունասպիտակ, գեղեցիկ տերևներով և հրաշալի սաղարթով։ Պիտանի է հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների համար։ Այն հաջողությամբ կարելի է օգտագործել որպես սոլիտեր խմբերում և ծառուղիներում, քանի որ ձյունասպիտակ սաղարթը հրաշալի հակադրություն է առաջացնում այլ ծառատեսակների ընդհանուր ֆոնի վրա[1]։
Կյանքի տևողությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է 80-100, քաղաքների պայմաններում՝ 60-70 տարի։ Հաջողությամբ կարելի է օգտագործել նաև անտառապատման բնագավառում, փլվածքների, ձորակների, հողալիցքերի, սողքերի, ավազների ամրացման համար, քանի որ մեծ քանակությամբ արմատային մացառներ է առաջացնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 271։
|